Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հոկտեմբերին Երևանում կլինեն 211 նոր ավտոբուսներ․ Հայկ Մարության

14/09/2021

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելու, տրանսպորտային ոլորտը բարելավելու, ապօրինի շինարարությունները կասեցնելու, վիրավոր զինծառայողների և Ստեփանակերտին օժանդակելու խնդիրներին։

Ինչպես հայտարարվել էր, Էրեբունի- Երևան տոնակատարությունների համար նախատեսված գումարի որոշ մասը Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նվիրաբերել Արցախին։ Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գաղափարը ողջունելի է համարում, միաժամանակ, գումարի նպատակային ու հասցեական բաշխման կողմնակից է։

Քաղաքապետարանի տնտեսած գումարների հաշվին գույքագրվել են Արցախյան պատերազմներում վիրավորվածների բազմաբնակարան շենքերի խնդիրները և շուտով կտեղադրվեն ընդհանուր թվով՝ 54 վերելակներ, կլուծվեն այլ խնդիրներ ևս, տեղեկացրեց քաղաքապետ Մարությանը։ Իսկ ե՞րբ Երևանն ամբողջապես կունենա նոր ու հարմարավետ երթուղայիններ։

Մանրամասները՝ տեսանյութում։