Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի
Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը:
«Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ: Իսկ մենք դա չենք ուզում», - վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը:
Օվերչուկի խոսքով՝ Եվրոպան նախկին պես ռուսական գազ է ստանում: «Այդ իսկ պատճառով, նրանց սոսկ պետք է նայել քարտեզին: Նայել, թե ինչ խողովակաշարեր են անտեղ գործում նույնիսկ հիմա, անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսաստանյան գազը», - ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով. - «Դե, իհարկե, հաշվի առնելով արդեն արտահանման 30 տոկոս տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաև հաշվի առնելով, որ միջնորդները ևս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ»:
https://newsarmenia.am/news/economy/overchuk-ne-isklyuchil-ochen-slozhnuyu-situatsiyu-v-armenii-s-postavkami-gaza-po-rynochnoy-tsene/