«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են անցկացվում

23/10/2020

Իրանում երեկ մեկնարկել է Modafean Aseman Velayat կոդային անվանումով լայնածավալ զորավարժությունը, որն ընդգրկում է երկրի տարածքի կեսից ավելին և ընթանում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի վերահսկողությամբ, գրում է Ermenihaber-ը։

«Զորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է»,- հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։

Հակաօդային պաշտպանության ուժերի վարժանքները կենտրոնացած են հատկապես անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու վրա։

Զորավարժության ընթացքում առաջին անգամ օգտագործվել են ամբողջովին իրանական արտադրության և նոր սերնդի սարքավորումներ ու զինատեսակներ։