ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է ԲԵՅՐՈՒԹԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է միջազգային հանձնաժողովի ստեղծմանը, որի նպատակը լինելու է օգոստոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը։ Այս մասին նախագահ Աունը հայտնել է իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։ Նախագահ Աունը հիշեցրել է, որ դատական համակարգը պահանջում է, որ երկիրն ինքնուրույն հետաքննի ներքին խնդիրները, սակայն դա չի բացառում, որ ամկերիկացի եւ ֆրանսիացի, ինչպես նաեւ այլ երկրներից քննիչներ լինեն, որոնք կօգնեն Լիբանանի ոստիկանությանը։ Լիբանանի նախագահը նաեւ նշել է, որ պայթյունի հետ կապված ոչ մի վարկած դեռ չի բացառվել, թեեւ ամենից հավանական է այն համարել դժբախտ պատահար։ Ամեն պարագայում, ըստ Աունի, շատ լիբանանցի քննիչներ նշել են, որ պայթյունից ոչ շատ առաջ ինքնաթիռներ են նկատել, եւ հարկ է նրանց եւս լսել։