«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մալականի այգու հարևանությամբ հայտնաբերվել է զինանոցով պարկ

29/09/2022

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Տեղում ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ․դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։ Սակրավորները այդ ամենը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։