Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

10/06/2021

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն վստահեցնում է, որ հայկական կողմում տուժողներ չկան։