«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դաղստանի ահաբեկչական գործողությունները ուղորդվում են Արևմուտքից, որը Ռուսաստանը ներսից քայքայելու միտում ունի. Աշոտ Ներսիսյան

25/06/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Դաղստանի ահաբեկչական գործողությունները, որոնք տասնյակ և ավելի զոհերի տեղիք տվեցին, հարկավ ուղորդվում են Արևմուտքից, որը Ռուսաստանը ներսից քայքայելու միտում ունի: Դրանք չեզոքացվել են թեև, բայց ամեն րոպե նորերը կարող են լինել, որոնք կստիպեն ավտորիտար համարվող Ռուսաստանը փոխարկել տոտալիտարի: Դրան նպաստում է Արևմուտքը, որի ծրագրած գործողությունները ունենում են հակառակ էֆեկտը: Շատ լավ կլիներ անշուշտ, որ քայքայվեին մեր տարածաշրջանն իրենց ազդեցության ոլորտ համարող գերտերությունները և թողնեին մեզ հանգիստ շնչել:Բայց, ցավոք, դա հնարավոր չէ: Ինչքան էլ Ռուսաստանի քայքայումը տենչանք,ապա,միևնույնն է, դա հնարավոր չէ: Բռնապետական Ռուսաստանը կարող է ամեն րոպե վերադառնալ,թեպետ դեռ չի էլ լիովին գնացել, և ով նրա հետ հարաբերությունները ճիշտ է պահում, մյուսի հաշվին կշահի: Դրվատելի է, որ վերին իշխանական օղակներում, չնայած հակառուսական արտահայտություններին, դեռ վերջնականապես չի կտրվում կապը: Պետք չէ ընկնել ռոմանտիզնի գիրկը և հանրաքվեի խնդիր քննարկել` ԵՄ մտնելու հարցով: Դա զավեշտալի է: Պետք է ամեն ինչ անել մեր պետականությունը այս կրիտիկական իրավիճակում պահպանելու առումով: Պետք է նաև վերջ տալ անպտուղ վեճերին` անցած իրադարձություններում իրար ճիշտ ու սխալ հանելուն միտված: Մտածենք մի բան. Արևմուտքն ու Ռուսաստանը վերջը հաշտվելու են` գնալով փոխզիջման: Մենք նրանց հաշտության զոհը չդառնանք: Սա է կարևորը: Մնացածը երկրորդական է արդեն: