«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերջին վեց ամսում Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22 տոկոսով

29/09/2022

Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է. «Վերջին վեց ամսում Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22 տոկոսով», գրում է parstoday.com-ը: 

Իրանի գազի ազգային ընկերության պաշտոնյաներից Մուհամմեդռեզա Ջոլայն ասել է, որ դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալը վերջին վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 տոկոսով։

Նշելով, որ ընկերությունը պատրաստ է այս ձմեռ գազի անխափան մատակարարմանը, նա հավելել է, որ ընկերությունն արդյունավետ պայմանավորվածություններ ունի այս ձմեռ գազի արդյունահանման, փոխանցման և բաշխման վերաբերյալ, հույս հայտնելով, որ այս տարի քաղաքացիների համար գազի մատակարարման խնդիր չի լառաջանա:

Իրանը գազի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում և Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) հիմնադիրներից մեկը։