«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այդպես էլ անցյալից կառչած ժողովուրդ մնացինք, որի պատճառով ապագան անորոշության մեջ է. Աշոտ Ներսիսյան

26/12/2024

Կարծում ենք, որ լայն քննարկման առարկա դարձած երեք նախագահներին Փաշինյանի բանավեճի հրավերն ի սկզբանե էլ պարզ էր, որ չէր կայանալու: Եթե հրաշքով կայանար էլ, ոչինչ չէր փոխվելու: Կարծում ենք նաև, որ Արցախյան շարժման սկզբնավորումը, ընթացքը և պարտությունը պետք է դիտարկել շղթայական: Հայաշատ Արցախն, ուզենք, թե ոչ, արդեն պատմություն է: Այժմ քաղաքական գործիչները և քաղաքագետները պետք է քննարկեն արցախահայության ապագայի հարցը, փորձեն գտնեն լծակներ գեթ նրանց իրենց բնօրրան վերադարձի, որի համար լուրջ անվտանգության երաշխիքներ են պետք, որոնք համաշխարհային արդի քաոսի պայմաններում գրեթե անհնար են, բայց արցախահայության և Արցախի խնդիրը չպետք է օրակարգից հանել: Իսկ անցյալ իրադարձությունների խնդիրն արդեն պետք է հանել քաղաքական և քաղաքագիտական օրակարգից և տեղափոխել ակադեմիական պատմագիտության դաշտ: Արդեն իսկապես հոգնել ենք տարիներ շարունակ նույն բաները կրկնելուց: Արցախի` քաղաքական առումով նախկին շահարկումներից է խոսվում, որոնք իրոք եղել են, բայց կորցնելուց հետո դարձյալ այն շահարկվում է: Վերջապես ավարտել է պետք անպտուղ և անտեղի բոլոր բանավեճերն այս ուղղությամբ: Թողնել է պետք դրանք և նայել ապագային: Այդպես էլ անցյալից կառչած ժողովուրդ մնացինք, որի պատճառով ապագան անորոշության մեջ է:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ