«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Պատմություն և քաղաքականություն»․ ներկայացնում է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական-վերլուծական կենտրոնը

27/09/2020

Այսօր լուսադեմին Ադրբեջանն սկսեց լայնամասշտաբ պատերազմ՝ օդային և ցամաքային հարձակմամբ արցախա – ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան կարևոր է ճշտել Թուրքիայի դերը հայ – ադրբեջանական կոնֆլիկտի հրահրման առումով, մեր վերլուծական կենտրոնը եթեր է հեռարձակում իր «Պատմություն և քաղաքականություն» հաղորդաշարի առաջին թողարկումը, որը թեև նվիրված է թուրք պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից հայոց պատմության խեղաթյուրման հարցին, բայց այնտեղ միաժամանակ լուսաբանվում են հարցեր, որոնք առնչվում են Ադրբեջան – Թուրքիա պատմագիտական և քաղաքական դաշինքին՝ ընդդեմ հայոց: