
ՌԴ խաղաղապահները Մարտունիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել. տուժածներ չկան
14/03/2023
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս 2 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Երևան–Գորիս–Ստեփանակերտ երթուղով։