«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում բնակվող ուդիններին բառի ամենաիսկական իմաստով առևանգում և ուղարկում են առաջնագիծ․ թուրքագետ

02/10/2020

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում բնակվող ուդիններին բառիս ամենաիսկական իմաստով առևանգում և ուղարկում են առաջնագիծ։ Կանայք պառկում են մեքենաների առջև, որպեսզի իրենց որդիներին, եղբայրներին և հայրերին չտանեն։ Ադրբեջանը զինակոչի հետ խնդիր ունի, շատերը թաքնված են, որպեսզի չգնան պատերազմ։ Մեկ շաբաթ առաջ տարածներից հարազատները ոչ մի լուր չունեն։ Անգամ ասում են, որ համաձայն են թեկուզ լսեն, որ զոհված են, միայն թե դիակները տան»։