Հորմուզի շրջափակումը կարող է հանգեցնել ամերիկացի զինծառայողների կորուստների աճի
16/04/2026
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է նոր կորուստների հանգեցնել ամերիկացի զինծառայողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի վերլուծական նյութում։
«Նեղուցի շրջափակման ապահովումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է ռազմական զգալի ռեսուրսներ ներգրավի, ինչը կվտանգի ամերիկացի զինվորականներին, քանի որ մինչև հիմա ԱՄՆ-ն Իրանի դեմ հարձակումների մեծ մասը հիմնականում իրականացրել է օդից։ Հաշվի առնելով, որ Իրանն արդեն խոստացել է ԱԹՍ–ներով և մոտորանավակներով հարձակվել ամերիկյան նավերի վրա` զոհված ամերիկացի զինվորականների թվի ավելացման ռիսկ կա»,- գրում է լրատվամիջոցը։