«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում. Ռիքե

05/12/2022

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում, տեղեկացնում են ՀՀ ԱՄՆ դեսպանությունից։

«Դեսպան Ռիկերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրության մեջ: