«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց. նա կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել՝ ի նշան կորոնավիրուսից մահերի

25/09/2020

Կառավարության հարակից այգում մոտ տեղի է ունենում մոմավառություն` նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին: 

Ակցիայի մասնակիցները տեղադրել են դագաղ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ, իրենց խոսքերով, այդ սիմվոլիկ առարկաներով Կառավարությունը, մասնավորապես վարչապետը, ցանկանում էին պայքարել կորոնավիրուսի դեմ:

«Այլընտրանք» ՀԿ ներկայացուցիչները Կառավարության հարակից այգում մոմավառություն և խաչքարի տեղադրում իրականացնելուց հետո շարժվեցին դեպի Կառավարության շենք, սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին և առգրավվեցին դագաղը:

Լրագրողի հարցին, թե ինչու են իրեն բերման ենթարկում, Նարեկ Մանթաշյանը նշեց՝ կասկածում են, որ դագաղի մեջ կարող է պայթուցիկ նյութեր լինի, տանում են պարզաբանման, իսկ թե ինչի էին դագաղ բերել հարցին պատասխանեց, որ դագաղը մահվան խորհրդանիշն է.

«Այս իշխանությունը մահերին նայում է մատերի արանքով, մահերին նայում են՝ որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի: Ավելի խորհրդավոր դարձնելու համար, ես բերել եմ այս դագաղը, որ հասկանան, որ ամեն դագաղը մեկ մարդու կյանք է: Ես այն չեմ բերել, ինչ- որ մեկի մահը ցանկանամ, ես իրենցից տարբերվում եմ իմ մարդկային որակներով , մենք իրենց նման չենք, որ դագաղը տանենք կենդանի մարդկանց տներին դնենք, սա ընդամենը խորհրդանիշ է, որ թե ինչ որ մեկի մահի կամեցողություն»: