«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

11/05/2021

Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Տուժել է առնվազն 4 մարդ։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պայթյունից հետո գործարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ոստիկանները։
Գործարանը պատկանում է Sakai Chemical Industry ընկերությանը։ Այնտեղ ցինկի փոշի է արտադրվում կոսմետիկայի արդյունաբերության համար։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս պարզ չէ։