«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է․ ԱՄՀ-ի զեկույցը

22/09/2021

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը: 84 էջից բաղկացած փաստաթղթում քննարկվում են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: Հայտնում է Aliq Media-ն։

Այս մարտահրավերների շարքում ԱՄՀ -ն երկրում գործազրկության բարձր մակարդակը համարում է կրիտիկական խնդիր: Զեկույցում ասվում է, որ COVID-19-ի համաճարակի հետևանքով իրավիճակն էլ ավելի է սրվել:

2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը Վրաստանում աշխատողների թիվը նվազել է 62,000 հազարով: Այս ընթացքում գործազուրկ է դարձել 90.000 մարդ, իսկ աշխատուժին է միացել մոտավորապես 27.000 մարդ:

Արդյունքում, Վրաստանում գործազրկությունն աճել է մոտ 5 տոկոսային կետով` կազմելով 22.1%:

«Վրաստանի երիտասարդների շրջանում գործազրկությունը տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է, և գործազուրկների գրեթե կեսը 34 տարեկանից ցածր են: Վրաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը տարածաշրջանում հետ է մնում միայն Հայաստանի ցուցանիշից»,- նշվում է ԱՄՀ -ի զեկույցում:

Հատկանշական է, որ մինչև 2020 թվականը գործազրկության մակարդակը 18.5% էր, Վրաստանը Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից դասվել է գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրների շարքում: