Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունից հետո։
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ նշանակություն է տրվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման գործում։ Մեր կողմից այս հարցում կլինի առավելագույն ակտիվություն»,- ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով ԲԹԿ նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։
https://am.sputniknews.ru/20260602/premer-gruzii-dopustil-vklyuchenie-armenii-v-proekt-zhd-magistrali-baku-tbilisi-kars-102902680.html