«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի և Ջաբրայիլի ուղություններով

21/01/2021

Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են  որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի  և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ՝ առայօսր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ: