«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանությունը հայտնաբերել է 8-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին

25/09/2020

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Սեպտենբերի 24-ին պարզվել է, որ 8-ամյա տղային «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Վարդաշենի 38-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: