«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուգանսկում նախատեսում են ՌԴ կազմի մեջ մտնել որպես հանրապետություն

29/09/2022

Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը կարող է ՌԴ կազմի մեջ մտնել հանրապետության կարգավիճակով՝ ստանալով ինքնավարության իրավունք։ Այդ մասին «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Լուգանսկի ներկայացուցչության ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը։

Ավելի վաղ, ըստ աղբյուրի, նա հայտարարել էր, որ Լուգանսկը պետք է մտնի ՌԴ կազմի մեջ այս շաբաթվա ընթացքում։ Նա նաև նշել էր, որ համապատասխան պայմանագիրը գրեթե պատրաստ է։