Քըլըչդարօղլուին ավելի քան 4 տարվա ազատազրկում է սպառնում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին 4 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում:
Ազատազրկման մասով միջնորդությունը կազմվել է Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին և դատարանի անդամներին վիրավորելու հիմքով:
Նշենք, որ Քըլըչդարօղլուն «ԺՀԿ» կուսակցության նախկին պատգամավոր Էնիս Բերբերօղլուի նկատմամբ 25 տարվա ազատազրկման որոշման կայացումից հետո մեղադրել էր Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին անօրինության մեջ:
«Այս որոշումը կայացնողները մնալու են այդ որոշման տակ: Մենք մեր տարիները ժողովրդավարության համար ենք ծախսել և ուզում ենք արդարություն, ժողովրդավարություն: Ուզում ենք մտքի ազատություն՝ այս երկրում:
Հուլիսի 20-ի հեղափոխությունն իրականացնողները վերացրին արդարությունը, վերացրին ժողովրդավարությունը: Դատավորը դադարեց դատավոր լինելուց և աչքը հառած պալատին սպասում է, թե ինչ հրաման է գալու և ասում, որ ես այդպես եմ որոշում կայացնելու: Սրանցից և ոչ մեկը դատավոր չէ, ոչ մեկը դատողություն չի բաշխում, միայն ու միայն իրականացնում են պալատի (Թուրքիայի նախագահական նստավայար- խմբ․) փայտիկը լինելու պարտականությունը»,-ասել էր նա:
https://www.ermenihaber.am/