«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռոմա»-ն հաղթեց «Յանգ Բոյզ»-ին. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

22/10/2020

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության առաջին տուրում իտալական «Ռոմա»-ն մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով առավելության է հասել շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 14-րդ րոպեին դաշտի տերերն առաջ են անցել հաշվի մեջ. 11 մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Պիեռ Նսամեն:

69-րդ րոպեին «Ռոմա»-ն Բրունո Պերեսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: 74-րդ րոպեին էլ Կումբուլեն առաջ է մղել «Ռոմա»-ին: Կումբուլեն իր թիմին առաջ է մղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, ով փոխարինման է մտել 59-րդ րոպեին: