«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ովքեր կարող են կանգնած լինել Հայաստանի մի շարք քաղաքացիների դեմ հաքերային հարձակումների հետեւում․ Սամվել Մարտիրոսյան

13/11/2022

Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։ Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ՝ նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։

P.S. Միեւնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետեւում կարող են կանգնած լինել նաեւ հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։