Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց. Ուկրաինայի պատվիրակության ղեկավար
15/12/2025
Վերջին երկու օրերի ընթացքում ուկրաինաամերիկյան բանակցությունները եղել են կառուցողական և արդյունավետ, գրանցվել է իրական առաջընթաց։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը։ Այս պահին լրատվամիջոցներում շատ աղմուկ և անանուն ենթադրություններ կան։ Խնդրում եմ, մի տրվեք խոսակցություններին և սադրանքներին։
Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան թիմը չափազանց կառուցողականորեն աշխատում է Ուկրաինային օգնելու գտնել երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղի։ Ուկրաինական թիմն անչափ շնորհակալ է նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց գործադրած բոլոր ջանքերի համար»: