Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ «Արևմտյան Ադրբեջան»» թեմայով հանրային քննարկում
Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ «Արևմտյան Ադրբեջան»» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել էր «ՀԿ-ներին պետական աջակցության գործակալության» կողմից:
Միջոցառմանը մասնակցել են ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։
Պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը շեշտել է, որ ադրբեջանցիների խաղաղ «վերադարձը» ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և ՀԿ-ները պետք է ավելի ակտիվորեն պայքարեն պատմության աղավաղման դեմ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մասնակիցները ներկայացրել են նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր և նախագծեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ տարիներ շարունակ հայկական կողմը «խեղաթյուրել է» իրենց պատմությունը, և իրենք պետք է դրան հակադարձեն իրենց սեփական «գիտական ճշմարտություններով»: