«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ

21/09/2022

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ ղեկավարը խաղաղություն և բարօրություն է մաղթել Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

 Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա։  Մեր երկրները ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրային, տնտեսական և շատ այլ ոլորտներում։

  Կարևոր է տարբեր ոլորտներում հաջող փոխգործակցությունը և ջանքերի համակարգումը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ կառույցների շրջանակներում։

 Կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերին, և եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության համար։