«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայի արձագանքը կլինի չափազանց բացասական. Պեսկով

20/06/2025

Անընդունելի են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին քննարկումները։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Խամենեիի սպանության դեպքում Մոսկվայի արձագանքը կլինի չափազանց բացասական։

«Մենք ակնհայտորեն չենք հավանություն տա նման քայլի»,- ասել է նա՝ հավելելով, որ նման զարգացումները «կբացեն Պանդորայի արկղը»։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն այս անգամ խոսել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նպատակներից մեկը համարելով այաթոլլա Ալի Խամենեիի «գոյության դադարեցումը»։