«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում

01/09/2022

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որին ներկա էին ԿԸՀ բոլոր 8 անդամները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խերխան համայնքի ավագանու անդամների 2022 թվականի հոկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: