«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆիդան. Թուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին

17/07/2026

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած այցի արդյունքներով կրկնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնություններին աջակցելու իր երկրի պատրաստակամության մասին խոսքերը։

«Թուրքիան պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կողմերին կվերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը», - գրել է նախարարը X-ում։ Նա նաև հայտնել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության «ընթացիկ իրավիճակը» քննարկել է ոչ միայն Անդրեյ Սիբիգայի, որն Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատարն է, այլև երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։