«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ». Հաջիև

02/09/2024

«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը՝ հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, նշել է, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

Նա նաև նշել է, որ «վաղուց եկել է Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»․ «Այն, որ Հայաստանը օրակարգում է պահում այս ինստիտուտը և շարունակում է ջանքերն այս ուղղությամբ, հուշում է, որ Երևանը փորձում է անավարտ հակամարտության տպավորություն ստեղծել՝ իր արևմտյան աջակիցների հետ միասին՝ փորձելով իր ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց»։
https://www.24news.am/