Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի գիտություն կենսաթոշակառուների

10/06/2021

2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Հիշեցնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝

- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակները վճարվելու են իրենց ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով,

- 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:

Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և ներառված չեն բացառությունների խմբում, ապա պետք է՝

 կամ մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։ Ընդ որում, եթե անձը որպես կենսաթոշակ վճարող կազմակերպություն ընտրում է Հայփոստն, ապա դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագրի կնքումը հավաստող տեղեկանք (այն տրամադրվում է Հայփոստի կողմից)։ Բանկ ընտրելու դեպքում՝ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

 կամ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմել բանկ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակն ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ Հայփոստ (եթե կենսաթոշակառուն ցանկանում է կենսաթոշակն ստանալ Հայփոստի միջոցով): Այս դեպքում, հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումն իրեն ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը (այս դեպքում Միասնական սոցիալական ծառայություն դիմելու անհրաժեշտություն չկա)։

 Եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ հունիսի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի վճարող որևէ կազմակերպություն։ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով։