«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը բարդ են, բայց լուծելի․ Լավրով

11/05/2021

ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է TASS-ը։
«Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերի գնահատման համար։ Կանենք ամեն բան, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, բոլորը ելնեն այն հանգամանքից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Այժմ պետք է զբաղվել դետալների վրա «հողում»՝ սահմանանշում, սահմանազատում։ Ամեն ինչ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները՝ դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի լուծումների շուրջ»,-ասել է Լավրովը։
Նշեց նաև, որ Մոսկվան պատրաստ է ստեղծել պայմաններ՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար։
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան-Բաքու հարաբերությունների բարելավման համար։
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան