Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել, տարածվող տեղեկությունը բացարձակ սուտ է. Մուսինյան
26/02/2021
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է.
«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել Առաջին նախագահի հետ:
Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»: