«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարկ է վերանայել 12-ամյա կրթությունը և դպրոցների դասակարգման անարդարացի համակարգը․ Գևորգ Դանիելյան

17/06/2021

Սպասում եմ այն օրվան, երբ գելյոտինի կենթարկվեն բոլոր ապազգային կրթական ծրագրերը և օրենքները, կրթությունը և գիտությունը, վերջապես, կընկալվեն իբրև Երկրի հզորացման հիմնասյուններ և առանցքայինը կհամարվի ոչ թե ապօրինի եղանակով, ընդհուպ՝ գաղտնի որոշումներով պարգևավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյան, այլ կրթական համակարգի սպասավորը՝ ուսուցիչը և դասախոսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը։

«Հարկ է վերանայել 12-ամյա կրթությունը և դպրոցների դասակարգման անարդարացի համակարգը (բնակավայրեր կան, որոնցում չկան ավագ դպրոցներ, և քչերին է հուզում դրա հետևանքները), կրթությունը նպատակահարմար է դարձնել 10 տարի, պլուս ֆակուլտատիվ նախադպրոցական 1 տարի, ինչը կարելի է կազմակերպել նաև մանկապարտեզներում: Ուսման վարձը չի կարող, չպետք է  խոչընդոտի որևէ երիտասարդի, իսկ դրա լուծման բազմաթիվ եղանակներ կան …»,- գրել է նա։