«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԲ-ն հորդորում է չտրվել սադրանքների

11/11/2020

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երեկ և այսօր առավոտյան Ֆեյսբուքի որոշ օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկի» մասին: 

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկը» լիցենզավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:

Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին»: