«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար

25/11/2022

 Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սա Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի պատասխանն է այն Ուկրաինա ուղարկելու Լեհաստանի պահանջին (Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը և իշխող «Օրենք և արդարադատություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կոչ են արել տեղափոխել «Patriot» հակաօդային պաշտպանությունը Ուկրաինա)։

«Այս Patriot-ները ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ դրանք նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի տարածքում»,- Բեռլինում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը:

«ՆԱՏՕ-ի տարածքից դուրս ցանկացած օգտագործում կպահանջի նախնական քննարկումներ ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ»,- հավելել է նա։