«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՀԵՏՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ. Վահե Դավթյան քաղաքական գիտությունների դոկտոր

17/07/2020

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում ստիպում է մեզ նորովի ընկալել մեր շուրջ ու, ինչու ոչ, մեր ներսում տեղի ունեցող զարգացումները: Այն կարող է օժտել մեզ նոր, թարմ հայացքով, որն այդքան անհրաժեշտ է հատկապես ճգնաժամի պայմաններում՝ դրա հետևանքները ճիշտ կանխատեսելու ու վնասները մեղմելու համար: Ստորև բերված դրույթներում հնարավորինս սեղմ կփորձեմ կիսվել իմ պատկերացումներով արդեն այսօր նոր իրականություն ձևավորող զարգացումների ու միտումների մասին:

1. Մարդկությունը գտնվում է խորքային փոխակերպումների շրջանում: Տեղի է ունենում անցում դեպի նոր աշխարհակարգ՝ հիմնված առավելապես գեոտնտեսական ենթակառուցվածքների վրա: Իդեոկրատիան սկսում է ընկալվել որպես պատմական անախրոնիզմ: Հիշենք ժամանակակից ֆրանսիացի մտածող Ժակ Աթալիին, ով առաջարկում է հրաժարվել ավանդական աշխարհաքաղաքական դուալիստական մտածողությունից՝ փոխարինելով այն ՛՛գեոէկոնոմիկայով՛, այսինքն՝ աշխարհատնտեսական մտածողությամբ: Սակայն, եթե Աթալիի համար գեոտնտեսական ներուժն իր մեջ ներառում է առավելապես ֆինանսական զարգացած ու կայուն ինստիտուտները (բանկային համակարգ, միջազգային բորսաներ և այլն), ապա արդի զարգացումները նոր բովանդակություն են հաղորդում տվյալ եզրույթին, մասնավորապես՝ շեշտը դնելով թվային ենթակառուցվածքների վրա: Վերջիններիս զարգացման աստիճանից է կախված լինելու նաև ավանդական ֆինանսական կենտրոնների գեոտնտեսական դիրքն արդի միջազգային գործընթացներում: Էլեկտրոնային բորսաների աճող դերակատարումը համաշխարհային ֆինանսական շուկաներում դրա վառ դրսևորումներից է:

2. Անդրազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը` գնալով սպառում են իրենց ռազմավարական ռեսուրսն ու խորքային մոդեռնիզացիայի են ենթակա: Միաժամանակ, աշխարհում դեռևս գերակշռող ՛՛սառըպատերազմյան՛՛ տրամադրությունները չեն կարող չավարտվել քաղաքակրթական աղետով: Անդրազգային ինստիտուտների դիրքերի թուլացման հետ մեկտեղ նկատելի են դառնում ազգայնակենտրոն տրամադրությունների աճի միտումները, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի քաոտիկ զարգացումների ամբողջ աշխարհում: Արդյունքում տեղի կունենա ավանդական աշխարհաքաղաքական բլոկերի դեզինտեգրում ու դրան զուգահեռ՝ կոնվենցիոնալ ու հիբրիդյաին պատերազմների ակտիվացում ամբողջ աշխարհում: Ըստ խաղաղության խնդիրների սթոքհոլմյան ինստիտուտի՝ զենքի ու զինամթերքի առևտուրն ամբողջ աշխարհում արդեն հավասարվել է ՛՛սառըպատերազմյան՛՛ ցուցանիշներին:

3. Աշխարհը կանգնել է անվտանգության նոր համակարգի ձևավորման անհրաժեշտության առջև: Նման համակարգ այսօր առաջարկում է գլոբալ ֆինանսական օլիգարխիան, որը պատրաստ է իր վրա վերցնել գլոբալ անվտանգության ապահովումը՝ փոխարենը հաստատելով թվային տոտալիտար աշխարհակարգ: Թվային տոտալիտարիզմի պայմաններում մարդը կվերածվի համակարգը սնուցող ռեսուրսի, այսինքն՝ նա ակամայից կզիջի իր անձնական հոգևոր անվտանգությունը հանուն ֆիզիկական անվտանգություն ապահովող միջազգային նոր համակարգի: Ուստի նոր լիցք կհաղորդվի նաև սպառողականության վարքագծի տարածման ալիքներին, ինչն այլևս ավելի հեշտ կլինի թվային նոր գործիքների շնորհիվ: Դրան զուգընթաց աշխարհում կխորանա թվային դիսկրիմինացիան՝ տարբեր տարածաշրջաններում թվային ենթակառուցվածքների անհամաչափ զարգացման պատճառով: Այլ կերպ ասած՝ ՛՛ոսկե միլիարդը՛՛ կփոխարինվի ՛՛թվային միլիարդով՛՛:

4. Թվային տոտալիտարիզի նախադրյալներն սկսել են ձևավորվել դեռ 1970-ականներին, երբ ճգնաժամից դուրս եկած գլոբալ տնտեսությունն սկսեց կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել՝ դառնալով իր էությամբ պոստ-ինդուստրիալ կամ տեղեկատվական: Միայն դրանից հետո՝ 1990-ականներին սկսվեց Կ. Շվաբի կողմից առաջարկված ՛՛չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը՛՛: Այսպիսով, թվային տոտալիտարիզմն ամենևին նոր երևույթ չէ, պարզապես դրա զարգացումը հասնում է կուլմինացիոն կետի: Պոստ-ինդուստրիալ տնտեսական մոդելն սկսեց լրջագույն սոցիալական խնդիրներ ստեղծել, ինչն առավելապես իր արտահայտումը գտավ գործազրկության աննախադեպ աճի մեջ: Միայն 1970-2010 թթ. դեինդուստրիալիզացման պատճառով աշխարհում գործազուրկների թիվն աճեց 20 տոկոսով: Այսօր միտումը շարունակվում է, և թվայնացումն իր հետևից բերում է նաև գործազրկության աճ ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում աշխարհում գործազուրկների թիվը հասել է մոտ 200 միլոնի՝ ցուցանիշ, որի հաղթահարումը հետհամաճարակային աշխարհում չափազանց դժվար կլինի՝ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ տնտեսվարողներ հարմարվել են ՛՛թվային ձևաչափին՛՛ և չեն ձգտում վերադառնալ հին՝ ավելի ծախսատար ու հավելյալ աշխատուժ պահանջող գործունեությանը:

5. 1970-ականների ճգնաժամի պատճառներից էր արևմտյան տնտեսություններում քեյնսիականության սկզբունքներից հրաժարվելը, որոնց համաձայն պետությունը պետք է առանցքային դեր խաղա տնտեսության կարգավորման գործում: Տնտեսական կառավարման այդ մոդելի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել նաև 1930-ականների Մեծ դեպրեսիան: Ուստի քեյնսիական տնտեսության մոդելի կիրառումն առկա ճգնաժամային պայմաններում առավել քան արդարացված կլինի, քանզի ներկայումս մենք գործ ունենք ոչ թե հերթական ցիկլիկ բնույթ ունեցող, այլ իր հետևից խորքային կառուցվածքային փոփոխություններ բերող ճգնաժամի հետ: Իր հերթին, լիբերալ-գլոբալիստական տնտեսական քաղաքականությունը կարող է վերջնականապես հանգեցնել ստագֆլյացիայի: Ու այս իմաստով ներկայիս ճգնաժամը կպատռի բոլորի դիմակները՝ ցույց տալով յուրաքանչյուր պետության իրական հնարավորություններն ու ռազմավարական ռեսուրսը:

6. Թվային տոտալիտարիզմն անխուսափելիորեն բերելու է աշխարհում էլեկտրաէներգիայի սպառման աննախադեպ աճի: Ավելին՝ թվայնացման ներկայիս տեմպերի պահպանման պարագայում արդեն 2040 թ. աշխարհը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի խնդրի հետ: Տնտեսության ու քաղաքական-հասարակական կյանքի դիջիթալիզացումն ու կոմպյուտերիզացիան ստիպելու են կրկնապատկել էլեկտրաէներգիայի գեներացման ծավալները՝ հասցնելով դրանք պահանջվող 5000 գիգավատի: Դա կհանգեցնի էկոլոգիական լրջագույն վտանգների ձևավորմանը՝ անգամ վերականգնվող էներգետիկայի զարգացման դեպքում, որը ևս արդյունաբերական ծավալներ ապահովելու դեպքում բազմաթիվ ռիսկեր կարող է ստեղծել գլոբալ էկոհամակարգի համար: