«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտաշխատողները կստանան հավելավճար. հայտնի են մրցույթի արդյունքները. ԿԳՄՍՆ

14/06/2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:
Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն իրականացվել է բոլոր տարիքային խմբերի համար: Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ սահմանվել են երեք տարբեր անցողիկ շեմեր. առաջին շեմը հաղթահարած մինչև 35 տարեկան գիտաշխատողները կստանան ամսական 75000 ՀՀ դրամ, երկրորդ շեմը նախատեսված է մինչև 45 տարեկանների համար (100000 ՀՀ դրամ), երրորդ շեմի համար տարիքային սահմանափակում չկա. հավելավճարի չափը կազմում է ամսական 135000 ՀՀ դրամ:
Հավելավճարները կտրամադրվեն 2021 թ. հունիսից` մեկ տարի ժամկետով: