«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Սա նշանակում է, որ ՀՀ-ում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ․ Արամեն՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին

16/06/2020

Երգիչ Արամեն դատապարտել է Եվրոպայի, աշխարհի, ինչպես նաև օլիմպիական խաղերի մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները։

Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանն այսօր բերման էր ենթարկվել Ազգային ժողովի մոտից, որտեղ ընթանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցների հավաքը։

Ազգային ժողովն այսօր քննում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։

Հավելեմ՝ Սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել»,-գրել է Արամեն

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am