«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը

07/02/2023

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող թուրքական Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո հզոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Anadolu-ն։  

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան նավահանգստի տարածքում բեռներ տեղափոխող բեռնարկղերում։ Տարաները շրջվել են երկրաշարժի ժամանակ։ Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ։  

Գործակալության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության Yaşam նավը։  

Հաթայ նահանգում գտնվող Իսկենդերուն նավահանգիստը երկուշաբթի ժամանակավորապես հանվել է շահագործումից՝ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունների պատճառով: