
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է. ԳՇ պետ
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին Եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- ասաց նա։
Միևնուն ժամանակ ԳԺ պետը շեշտել է, որ այո՛, քաղաքացիները մտահոգություններ պիտի ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․
«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»-, ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։