«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հրաժեշտի արարողությանը

01/09/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի մասնակցի ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլի ղեկավարն իր հարգանքի տուրքը մատուցել է այսօր առավոտյան՝ այցելելով Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ մահացել է Գորբաչովը։

Ինչպես հայտնի է՝ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, նույն օրը տեղի կունենա նաև հուղարկավորությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորբաչովը մահացել է ծանր հիվանդությունից հետո, 92 տարեկան հասակում: