«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Որոնք են հեմոգլոբինի դեֆիցիտի մասին հուշող ախտանշաններն ու ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ նման խանգարումը

16/06/2020

Հեմոգլոբինն արյան բաղադրիչներից մեկը հանդիսացող սպիտակուց է, որը շատ կարևոր դեր է խաղում առողջության պահպանման և օրգանիզմի կենսագործունեության ապահովման հարցում։ Այն օգնում է մատակարարել թթվածնի մոլեկուլները օրգաններին ու հյուսվածքներին, ինչպես նաև հյուսվածքներից թոքեր է տեղափոխում ածխաթթու գազը, որից հետո այն դուրս է գալիս օրգանիզմից։ Հենց այս գործընթացի շնորհիվ է մարդուն հաջողվում լիաթոք շնչել, ինչը նշանակում է, որ հեմոգլոբինի դեֆիցիտը կարող է շատ վատ անդրադառնալ օրգանիզմի վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ հետևանքների։

Նման լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակն ու հետևել օրգանիզմի տված հուշումներին, քանի որ այս կարևոր տարրի պակասի դեպքում այն անպայման նախազգուշացնում է որոշակի ախտանշանների միջոցով։

Օրգանիզմում հեմոգլոբինի դեֆիցիտի մասին հուշող ախտանշանները

Հեմոգլոբինի դեֆիցիտը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա՝ դառնալով ինքնազգացողության վատթարացման պատճառ։ Սակավարյունությունը (անեմիա, հեմոգլոբինի դեֆիցիտ) բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, սրտամկանի և կենսական նշանակություն ունեցող այլ օրգանների վրա, ինչը կարող է հանգեցնել այնպիսի ախտանշանների առաջացման, ինչպիսին են.

անբացատրելի թուլությունը,

սաստիկ հոգնածությունը,

հաճախակի գլխապտույտները,

մաշկի գունատությունը,

հաճախակի հևոցը,

սրտի զարկերի արագացումը։

Վերոնշյալ ախտանշաններից մի քանիսը հայտնաբերելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել թերապևտին և արյան հետազոտություն անցնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը որոշելու համար։ Այս հետազոտությունը շատ կարևոր է, քանի որ դրա պատասխանները թույլ կտան հասկանալ՝ արդյոք ախտանշանները պայմանավորված են անեմիայով, թե պատճառն այլ հիվանդությունն է։ Հարկ է հիշել, որ ճիշտ ախտորոշումն անչափ կարևոր է, քանի որ շատ հաճախ նմանատիպ ախտանշաններով են դրսևորվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունները, որոնք անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ սակավարյունությունը

Մասնագետների խոսքով՝ սակավարյունությունը որպես խանգարում այնքան վտանգավոր չէ, որքան այն հիվանդությունները, որոնք սովորաբար դրսևորվում են նման ախտանշանով։ Սակավարյունությունը հաճախ է հանդիպում հղիության ընթացքում, ինչը, սակայն, բնական երևույթ է և չպետք է դառնա անհանգստության պատճառ, սակայն լինում են դեպքեր, երբ այս խանգարումը հուշում է առողջական շատ լուրջ խնդիրների մասին։

Շատ հաճախ հեմոգլոբինի դեֆիցիտ է նկատվում նիհարել ցանկացող մարդկանց մոտ, ինչը պայմանավորված է լինում սննդի խիստ սահմանափակմամբ և սննդակարգում անհրաժեշտ նյութերի պակասով։ Նման դեպքերում առողջական խնդիրներից խուսափելու համար պարզապես հարկավոր է վերանայել սննդակարգն ու անհրաժեշտ փոփոխություններն անել։

Բացի այդ, սակավարյունությունը կարող է հուշել նաև մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Մասնագետների խոսքով՝ նման տհաճ խնդրով կարող են դրսևորվել այնպիսի վտանգավոր հիվանդությունները, ինչպիսին են երիկամների քրոնիկ հիվանդությունները, լյարդի ցիռոզը, հիպոթիրեոզը (վահանաձև գեղձի ակտիվության նվազում), ներքին արյունահոսություններն ու անգամ օնկոլոգիական հիվանդությունների որոշ տեսակները։ Սա է պատճառտ, որ նման խնդիրի դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել և պարզել դրա զարգացման պատճառը, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել։

Աղբյուրը՝ med2.ru

Կայքը` Generalnews.am