«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհանգիստ քունը վնասում է սրտին

27/09/2022

Սրտի ամենատարածված խանգարումներից է, այսպես կոչված, նախասրտերի ֆիբրիլյացիան, երբ սրտի մկանների ռիթմերը խանգարվում են այնպես, որ մկանային մանրաթելերի կծկումները տեղի են ունենում անհետևողականորեն, ինչը, իր հերթին, ազդում է օրգանների և հյուսվածքների արյան մատակարարման վրա: Սրտի ռիթմի անոմալիաները հղի են շատ լուրջ հետևանքներով՝ կապված այն բանի հետ, որ արյունը հոսում է սխալ ռիթմով և սխալ արագությամբ, մարդը կարող է, օրինակ, ինսուլտ կամ ինֆարկտ ունենալ։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում ռիսկի գործոններից մեկը անհանգիստ քունն է. ըստ Մեթյու Քրիստենսենի (Մեթյու Ա Քրիստենսենի) Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի և նրա գործընկերների ուսումնասիրությունների, այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ արթնանում են գիշերը, սրտի ռիթմի խանգարման հավանականությունը ավելանում է 33-47%-ով, իսկ անքնությամբ տառապողների մոտ, տարբեր գնահատականներով, 17-36%-ով աճում է նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը: Թե ինչ ֆիզիոլոգիական մեխանիզմներ են կապում վատ քունը և առիթմիան, դեռ լիովին հասկանալի չէ։ Առայժմ հայտնի է միայն, որ ամբողջը, ըստ երևույթին, գտնվում է արագ, կամ REM քնի մեջ. որքան կարճ է տևում REM քնի փուլը, այնքան մեծ է նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը: Միգուցե, եթե քունը վերադարձնեք նորմալ հունի մեջ, ազատվեք անքնությունից և այլն, ապա կարող եք նաև նորմալացնել սրտի աշխատանքը։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am