«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն կոչ Է արել պատրաստվել նոր համավարակի

06/11/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ Է արել պատրաստվել նոր համավարակի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՀԿ-ի կայքում հրապարակվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի նախաշեմին:

«Անցյալ տարի մենք տեսանք, որ ամուր ենթակառուցվածք ունեցող երկրները «…» արտակարգ դրության նախապատրաստման առումով կարող են արագորեն գործել SARC-CoV-2 վիրուսի զսպան եւ տարածման համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 48,1 միլիոն դեպք: Համավարակը 1,23 միլիոնից ավելի մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: