«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին

19/09/2021

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին:

Հիշեցնենք, մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։