Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեւանում 8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը 10 օր անց ներկայացել է ոստիկանություն

11/06/2021

Մայիսի 31-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Հ. Էմինի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում 8-ամյա տղայի վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 56-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով ինքն է վրաերթի ենթարկել 8-ամյա տղային: