«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ

23/10/2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Սկսվել են F-16-երի ձեռքբերման տեխնիկական աշխատանքները, մենք հետևում ենք այդ գործընթացին։ Թուրքիայի հզորացումը ենթադրում է նաև ՆԱՏՕ-ի հզորացում»,- ասել է Աքարը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները Թուրքիային F-16 կործանիչներ է առաջարկել՝ F-35 ծրագրում իր ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել էր ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից հետո: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հակադարձել էր Էրդողանին՝ նշելով, որ ԱՄՆ-ը որևէ ֆինանսական առաջարկ չի արել F-16 կործանիչների հետ կապված Թուրքիայի հարցման վերաբերյալ: