ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ
14/05/2026
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը: Այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։
«Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմամբ, որը մենք ողջունել էինք:
Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ ԵՄ-ի համար:
https://www.eeas.europa.eu/eeas/t%C3%BCrkiyearmenia-statement-spokesperson-initiation-bilateral-trade_en